Օկուպացված Արցախի հիդրոէլեկտրակայանները հանդիսանում են այդ տարածքներին «մաքուր էներգիա» մատակարարելու հիմնական աղբյուրը․ գրում է ադրբեջանական մամուլն ու ավելացնում՝ այս շրջանների էլեկտրաէներգիայի կարիքները 100%-ով բավարարվում են կանաչ էներգիայով, իսկ ավելցուկը փոխանցվում է Ադրբեջանի էներգետիկ համակարգ։
Այդ երկիր էներգետիկայի նախարարի խոսքով՝ Արցախում այժմ շահագործման են հանձնվել 270 ՄՎտ հզորությամբ 32 հիդրոէլեկտրակայաններ, ինչը նշանակում է տարեկան ավելի քան 600 մլն կՎտժ կանաչ էներգիայի արտադրություն։ Սրա արդյունքում Ադրբեջանը խնայում է ավելի քան 160 մլն խմ բնական գազ, ինչպես նաև ավելի քան 330 հազար տոննայով նվազեցվում է ածխաթթու գազի արտանետումը մթնոլորտ։
Ադրբեջանը պատրաստվում է օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում 28 նոր հիդրոէլեկտրակայան կառուցել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում