Որքա՞ն է նվազագույն աշխատավարձը Ռուսաստանում

1 Min Read

SberIndex-ի տվյալներով Ռուսաստանում 2024 թվականի օգոստոսի վերջին միջին աշխատավարձը կազմել է 59,256 ռուբլի (279 214 դրամ)՝ հուլիսի 63,176 ռուբլու(254 908 դրամ) դիմաց։

Forbes-ը գրում է, որ հետազոտողները պարզել են, որ 2024 թվականի առաջին եռամսյակում թափուր աշխատատեղերում գործատուների կողմից նշված միջին աշխատավարձը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 34%-ով և հասել 60,000 ռուբլու։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը սեպտեմբերի վերջին հայտարարել է, որ մտադիր է հաջորդ տարի նվազագույն աշխատավարձը հասցնել 22․440 ռուբլու(90․381դրամ), որպեսզի 2030 թվականին այն հասնի 35000 ռուբլու։ Հաջորդ տարվանից նվազագույն աշխատավարձի բարձրացումն ավելի քան 16,5 տոկոսով կբարձրացնի շուրջ 4 միլիոն աշխատողների աշխատավարձերը։

2024 թվականի հունվարից նվազագույն աշխատավարձը 19242 ռուբլի (77 639 դրամ)է։

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ 2025 թվականին նվազագույն աշխատավարձը կկազմի միջին աշխատավարձի 48 տոկոսը։

 

Կիսվեք այս հոդվածով