ԵՄ-ն առաջարկել է բացառություն անել հակառուսական պատժամիջոցներում

1 Min Read

ԵՄ-ն առաջարկել է բացառություն անել հակառուսական պատժամիջոցներում՝ թույլ տալով էներգակիրներով նավերի շարժը նեղուցներով: Գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ բացառությունը նավատերերին թույլ կտա վարձել մասնագետների՝ նավերը ուղղորդելու համար, մասնավորապես, Դանիայի նեղուցներով։

Այդ տարածքներն օգտագործվում են Ռուսաստանից հում նավթի և վառելիքի տեղափոխման համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական նավթի դեմ պատժամիջոցները կարող են ազդել Դանիայում ծովային փոխադրման կետի աշխատանքի վրա։

Նոր սահմանափակումների պատճառով արգելվելու էր եվրոպական ընկերություններից մասնագետներ վարձել՝ նավերը Դանիայի նեղուցներով ուղղորդելու համար։

Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը երկարաժամկետ ռազմավարություն է Արևմուտքի համար, և սահմանափակումները լուրջ հարված են հասցրել համաշխարհային ողջ տնտեսությանը։ Նրա խոսքով՝ Արևմուտքի գլխավոր նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։

 

Կիսվեք այս հոդվածով