65 միլիարդ ռուբլի՝ Ռուսաստանում սպորտային օբյեկտներ կառուցելու համար

1 Min Read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել «Ռուսաստանը՝ սպորտային ուժ» XII միջազգային սպորտային ֆորումի լիագումար նիստում։ Այս տարի միջոցառումը տեղի է ունենում Ուֆայում։ 

Forbes-ը հայտնում է, որ ելույթի ժամանակ Պուտինը նշել է, որ դաշնային իշխանությունների գլխավոր առաջնահերթություններից է սպորտի համար լայն հնարավորությունների ստեղծումը։ Նա հայտնել է, որ վերջին 10 տարիների ընթացքում ամբողջ Ռուսաստանում սպորտային օբյեկտների կառուցման համար ներդրվել է ավելի քան 1 տրիլիոն ռուբլի, կառուցվել է մոտ 85 հազար օբյեկտ։

Պուտինի խոսքով՝ մինչև 2030 թվականը նախատեսվում է կառուցել ավելի քան 2000 սպորտային օբյեկտ, ինչի համար դաշնային բյուջեից կհատկացվի 65 միլիարդ ռուբլի։ Զգալի ներդրումներ են լինելու նաև ռուսական բիզնեսներից։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով