962 միլիոն 126 հազար 134 դրամ կամ շուրջ 2,5 միլիոն դոլար պարգաևավճար է բաժանվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին մեկ տարվա ընթացքում (13․10․2023-16․10․2024թթ․), ինչ պաշտոնավարում է Տիգրան Ավինյանը։
Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Տեղեկացրել են նաև, որ պարգևավճար տրամադրվել է բոլոր աշխատակիցներին:
Սակայն հարցին, թե Տիգրան Ավինյանն ինքն իրեն պարգևատրե՞լ է, և եթե այո, ապա որքա՞ն և քանի՞ անգամ․ գլխավոր այս հարցը Երևանի քաղաքապետարանը չի պատասխանել։
Թե ինչո՞ւ, հարցման պատասխանում այդ մասին որևէ հիշատակում չկա։ Բայց հաշվի առնելով այն, որ պարգևատրվել են քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, ենթադրվում է, որ քաղաքապետ Ավինյանը նույնպես նրանց շարքում է։ Երևանի քաղաքապետարանը, ըստ էության, խախտել է Տեղեկատվության ազատության մասին օրենք։
Factor.am-ը հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետ, երբ հայտնի դարձավ, որ պաշտոնյաները բարձր պարգևավճարներ են ստանում, Երևանի քաղաքապետարանը Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ անվանական ցուցակ էր հրապարակում, թե ով որքան պարգևավճար է ստանում։
Այժմ Տիգրան Ավինյանը, որը կանգնած է իշխանափոխության ակունքներում, հրաժարվում է հարկատուներին տեղեկացնել, թե իրենց վճարած հարկերից պաշտոնյաները որքա՞ն պարգևավճար են ստանում։ Առավել ուշագրավ է, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր` քաղաքացին պետք է իմանա, թե որ պաշտոնյան ինչ ունեցվածք ունի և ինչպես է այն ձևավարվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում