Ամերիկյան պաշտպանակ տեխնոլոգիական ընկերությունը՝ Anduril Industries-ը, որը մասնագիտացված է ինքնավար համակարգեր ստեղծելու գործում, այս անգամ ներկայացրել է փոքր հարվածային Bolt և Bolt-M անօդաչու թռչող սարքերը։
Այս սարքերը կարող են տեղափոխել մինչև 1,5 կգ մարտական բեռ:
Bolt-ը կշռում է մոտ 4,5 կգ, հեշտությամբ տեղավորվում է ուսապարկի մեջ և կարող է տեղակայվել հինգ րոպեում: Դրոնը նախատեսված է հետախուզական, հսկողության և որոնողափրկարարական աշխատանքների համար։ Կառավարում է ձեռքով կամ, հարկ եղած դեպքում, անցնում է ինքնակառավարվող ռեժիմի:
Մեկ լիցքավորումով թռիչքի տևողությունը 45 րոպե է, հեռահարությունը՝ 20 կմ։
Bolt-M-ը գործնականում նույնական է Bolt-ին, սակայն կարող է տեղափոխել 1,3 կգ ծանրաբեռնվածություն՝ փոխադրամիջոցներն ու զրահատեխնիկան ոչնչացնելու համար:
Կառավարելով անօդաչու սարքը կարգավորիչի և սենսորային էկրանի միջոցով՝ օպերատորը վերահսկում է, ընտրում թիրախն ու սահմանում հարձակման անկյան պարամետրերը։ Մնացածն ավարտին է հասցվում թիրախավորման ալգորիթմներով՝ նախքան թիրախին հարվածելը: Bolt-M օպերատորը թիրախին մինչև 20 կմ հեռավորության վրա խոցելու համար 40 րոպե ժամանակ ունի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում