Ռուսական իշխանոթյունների կողմից իրականացվող ոչ ադեկվատ քաղաքականությունը ԱՊՀ տարածաշրջանում շարունակում է խորացնել ԱՊՀ երկրների և Ռուսաստանի հարաբերություններում առկա ճգնաժամը։ Այս պայմաններում ԱՊՀ բոլոր պետություններն էլ փորձում են գտնել Ռուսաստանին այլընտրանք։ Այս համատեքստում Հայաստանը ձգտում է խորացնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ։
Ֆրանսիան աշխարհի առաջատար երկրներից է, որն ունի մեծ տնտեսական, ռազմաքաղաքական և մշակույթային կշիռ աշխարհում։ Սակայն ռուս-ուկրաինական պատերազմի հետագա խորացումը մեծ հարված է հասցնում նույնիսկ Ֆրանսիայի նման հզոր պետությանը։ Ուկրաինամետ ծախսատար քաղաքականության արդյունքում խնդիրներ են ծագում սեփական տնտեսությունում։ Երկրի նոր վարչապետի տնտեսման քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Fitch գործակալությունը Ֆրանսիայի վարկային վարկանիշը թողել է AA մակարդակում, սակայն բացասական սպասումներով։
Ֆրանսիայում դիտվում է տնտեսական աճի զգալի դանդաղում, որն ուղեկցվում է գների աճի դանդաղեցմամբ, սակայն գործազրկության մակարդակի աճով։ Ֆրանսիայի տնտեսական հաջողություններին այնքան էլ չեն վստահում նաև գործարար շրջանակները։ Դրա մասին են վկայում գործարար ակտիվության անկման միտումները․
Այսպես, 2024թ․ սեպտեմբերի դրությամբ Գործարար ակտիվության համաթիվը Ֆրանսիայում կազմել է 48․6 բալ, երբ դեռևս օգոստոսին 53․1 բալ էր։ Գործարար ակտիվության անկում է դիտվում արդյունաբերությունում, որտեղ 2024թ․ սեպտեմբերին գործարար ակտիվության ինդեքսը կազմում է 44․6 բալ։
Նկատենք, որ արդյունաբերությունում գործարար ակտիվությունը գտնվում է անկման վիճակում 2024թ․ հունվար-սեպտեմբեր ողջ ժամանակահատվածում։ Գործարար ակտիվությունը ծառայությունների շուկայում 2024թ․ սեպտեմբերին կազմել է 49․6 բալ՝ 2024թ․ օգոստոսի համեմատ նվազելով 5․4 միավորով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում