Եվրամիությունը պատժամիջոցների 14-րդ փաթեթի շրջանակներում որոշում է ընդունել արգելել ԵՄ երկրների կազմակերպություններին օգտագործել ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը (SPFS), որը ստեղծվել է ՌԴ ԿԲ կողմից՝ որպես SWIFT միջազգային համակարգի նմանօրքմակ`հայրենական տարբերակ: Փոխանցում է РБК-ն։
Սրանք առաջին արևմտյան պատժամիջոցներն են տվյալ համակարգի դեմ։ Այս գործողությունները կարող են հանգեցնել նրան, որ որոշ արտասահմանյան բանկեր կհրաժարվեն համակարգից, սակայն զանգվածային ելք չի սպասվում։
Ինչպես ասվում է ԵՄ պատժամիջոցների կանոնակարգում, արգելքը չի վերաբերի Ռուսաստանում ստեղծված և գործող եվրոպական կազմակերպություններին, այդ թվում՝ Եվրամիության վարկային կազմակերպությունների դուստր ընկերություններին:
SPFS -ը ֆինանսական գործարքների համար էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցման համակարգ է, որն օգտագործվում է ներքին և միջսահմանային փոխանցումներ կատարելիս:
Համակարգը ստեղծվել է 2014 թ․՝ օգնելու SWIFT-ից ռուսական բանկերի հնարավոր անջատման դեպքում շրջանցել սահմանափակումները։
ԿԲ-ի տվյալներով՝ 2024 թ․ սկզբին այս համակարգին են միացել 557 բանկեր և ընկերություններ, որոնցից 159-ը 20 երկրների ռեզիդենտ են։
2023թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին համակարգում թրաֆիկը կազմել է 160 մլն հաղորդագրություն, ինչը 2,7 անգամ գերազանցում է 2022 թ․ նույն ժամանակահատվածի արդյունքը։
ՌԴ ԿԲ-ն մինչև 2026 թ․ ֆինանսական շուկայի զարգացման հիմնական ուղղություններով նշել է, որ կշարունակի աշխատել SPFS-ի ֆունկցիոնալության զարգացման և մասնակիցների թվի ավելացման ուղղությամբ, այդ թվում ՝ օտարերկրյա գործընկերներին միացնելով համակարգին:
Համեմատության համար նշենք, որ SWIFT-ին միացած են ավելի քան 11 հզր կազմակերպություն ավելի քան 200 երկրներից և տարածքներից, իսկ թրաֆիկը կազմում է ավելի քան 8,4 մլրդ հաղորդագրություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում