Ռուսական «Yandex» տեխնոլոգիական ընկերությունը հայտնել է, որ Թուրքիայում նոր ներդրումային ծրագիր կիրականացնի։
«Yandex Search Türkiye»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Պոպովսկին նշել է, որ առաջիկա 3 տարիների ընթացքում Թուրքիայում տեղեկատվական տեխնելոգիաների արտադրանքը զարգացնելու համար կարվի 400 մլն դոլարից ավելի ներդրում և նախատեսվում է հարյուրավոր մարդկանց ապահովել աշխատանքով։
Նա հավելել է, որ «Yandex»-ը վճռական է Թուրքիայում հաստատել մշտական գործարար հարաբերություններ և շուտով կգործարկվեն մի շարք ապրանքներ, որոնք նախատեսված են հատուկ Թուրքայի համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում