«SKY WHALE»՝ ԱՊԱԳԱ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՆԱԽԱԳԻԾԸ

1 Min Read

Շեյխ Աբդուլահ Ալ Սալեմի մշակույթի կենտրոնում ապագայի տրանսպորտի ցուցադրության ժամանակ իսպանական «Oscar Vinals»ներկայացրել է «Sky Whale» նախագծի դիզայնը:

Վերջինս իրենից ներկայացնում է ապագայի ինքնաթիռի հայեցակարգը։

«Sky Whale» կոնցեպտը հենվում է «կանաչ» տեխնոլոգիաների վրա: Հեղինակների մտահղացմամբ ինքնաթիռի տեխնիկական պարամետրերը կարող են միաժամանակ լինել էկոլոգիապես ապահով, տնտեսապես արդյունավետ և բարձր արտադրողականությամբ:

Ապագայի ինքնաթիռը լինելու է երեք հարկանի, որոնցում հնարավորություն է լինելու տեղավորել մինչև 755 ուղևոր: Ինքնաթիռի երկարությունը կազմելու է 76.8 մ, իսկ արագությունը հասնելու է մինչև 977 կմ/ժ:

Ինքնաթիռը հիշեցնում է թռչող հյուրանոց, որտեղ տեղակայված է
լինելու մարզասրահ և դիտաշտարակ կտուրին: Այն ամբողջությամբ հավաքվելու է էկոլոգիապես մաքուր նյութերով: Ինքնաթիռի պատուհանները հագեցված են լինելու վիրտուալ իրականության տեխնոլոգիաներով, որոնք ունենալու են հնարավորություն կլանել էներգիա՝ փոքրիկ արևային վահանակների միջոցով:

Թե ինչ կարժենա ապագայի ինքնաթիռի արտադրությունը՝ առայժմ չի նշվում։

Կիսվեք այս հոդվածով