40-ից ավելի ոլորտներից՝ 100-ից ավելի ընկերություն. Mantashyants Global EXPO 2024-ը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին

2 Min Read

 Մանթաշյանց գործարարների միության անդամների բիզնեսները մեկ հարթակում ներկայացնող խոշոր ցուցահանդեսը կմեկնարկի վաղը՝ Մերիդիան էքսպո կենտրոնում, 12։00-ից։ Այն կազմակերպվում է առաջին անգամ: Պաշտոնական բացումը՝ հոկտեմբերի 18, 12։00-ին՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում։

Ցուցահանդեսը պրոֆեսիոնալ հարթակ է գործարարների համար ծանոթանալու միմյանց բիզնեսներին, տեղեկանալու յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններից և ունեցած հնարավորություններից: Սա նաև հարթակ է, որտեղ ոչ ակումբական գործարարներն ունենալու են հնարավորություն ակումբական գործարարների բիզնեսներին ծանոթանալու, ինչպես նաև ակումբի պոտենցիալն ու ներուժն ամբողջությամբ պատկերացնելու:

Հոկտեմբերի 18-ին և 19-ին Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում Mantashyants Global EXPO 2024-ին ներկայացված կլինեն ակումբի բիզնեսները։ Սա յուրահատուկ հարթակ է լինելու ոչ միայն բիզնեսների համագործակցության համար, այլև նպաստելու է պետություն-մասնավոր երկխոսության ապահովմանը՝ ուղղակիորեն ազդելով պետության տնտեսական ցուցանիշների աճին։ Հենց այս նպատակով Mantashyants Global EXPO 2024-ի շրջանակում ներկայացվածություն են ունենալու նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ Ֆինանսների նախարարությունը։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են լինելու 40-ից ավելի ոլորտներից 100-ից ավելո ընկերություն՝ ավելի քան 10 քաղաքներից։ Ի դեպ, ցուցահանդեսին ներկայացված են նաև Մանթաշյանց գործարարների ակումբի 17 մասնաճյուղերն առանձին՝ 10 տարբեր երկրներից։ Սա Հայաստանի տարբեր քաղաքների և սփյուռքի հայ գործարարների համար բացառիկ հնարավորություն է մուտք գործելու հայկական շուկա։

Ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու է նաև Real Business Conference-ը, որը նվիրված է Հայաստանի տնտեսության 6 ամենաազդեցիկ և կարևոր ոլորտներին՝

  • ՀոՌեԿա
  • Տուրիզմ
  • Արտադրություն
  • Շինարարություն
  • Ռիթեյլ
  • Ֆրանչայզինգ

Հայաստանի 12 ամենահայտնի ընկերությունների հաջողության պատմություններ՝ հենց հիմնադիրներից, 6 ոլորտային պանելային քննարկում, 14 ժամ լավագույների փորձը լսելու հնարավորություն:

Մանթաշյանց գործարարների միությունը հայալեզու ամենամեծ գործարար միությունն է, որին անդամակցում է 600-ից ավել գործարար, գործում է 18 մասնաճյուղ՝ աշխարհի տարբեր ծայերում։

Որպես այցելու գրանցվելու համար՝

https://www.bigprojects.am/cucahandesner/i/mantashyants-global-expo-2024

Մուտքն անվճար է, սակայն պարտադիր գրանցումով։

Հոկտեմբերի 18,19 12։00-21։00 Մերիդիան էքսպո կենտրոն(Ոսկերիչների 1) Կազմակերպիչ՝ Big Projects Գլխավոր հովանավոր՝ Mira Trans Հովանավորներ` Red Invest Group, MediaOne, Backbone Branding:

Ցուցահանդեսի պաշտոնական գործընկերներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ Ֆինանսների նախարարությունը։

Կիսվեք այս հոդվածով