Թբիլիսիում ներկայացվել է առաջին չոր նավահանգստի նախագիծը

1 Min Read

Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ բեն Ալի Ալ Սայեղը Թբիլիսիում մասնակցում է չոր նավահանգստի նախագծի շնորհանդեսին: Նա  ընդգծել է միջոցառման կարևորւթյունը` նշելով.

«Թբիլիսիի չոր նավահանգստի նախագիծը Արաբական Միացյալ Էմիրությունների համար կարևոր ռազմավարական նախագիծ է, որն ուղղված է Միջին միջանցքում բեռների հոսքի ապահովմանը»:

ԱՄԷ պետնախարարը Թբիլիսիում գլխավորում է Abu Dhabi Ports Group (AD Ports Group) պատվիրակությունը, որը բաժնետոմսերի 60%-ի սեփականատերն է և Չոր նավահանգստի նախագծի հիմնական գործընկերը։ Այն Վրաստանի մայրաքաղաքում կսկսի գործել այս տարվա վերջին։

«Չոր նավահանգիստ Թբիլիսին» ժամանակակից ինտերմոդալ լոգիստիկ կենտրոն է՝ Բաթումի և Փոթի նավահանգիստների ընդլայնում, որը սպասարկում է դրանք, կապում է նավահանգիստներն ու լոգիստիկ օբյեկտները Ասիան Արևելյան Եվրոպայի սպառողական շուկաներով «Միջին միջանցքով»՝ օգտագործելով Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Ղազախստանի ծովային և չոր նավահանգիստների ցանցը։

«Չոր նավահանգիստը» գտնվում է Թբիլիսիի օդանավակայանից 6 կմ հեռու՝ 283 հազար քառակուսի մետր տարածքի վրա։ Այս փուլում արդեն ավարտվել են չոր նավահանգստի տարածքի հարդարման և գրասենյակի կառուցման աշխատանքները, ինչպես նաև «B» դասի պահեստի, մեքենայացման շենքի և երկաթուղու կառուցումը։

2023 թվականին Միջին միջանցքով փոխադրվել է 2,7 միլիոն տոննա բեռ, ինչը 86 տոկոսով ավել է 2022 թվականի համեմատ։ Ներկա պահին «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի» նախագծում ներկայացված են 11 երկրների 25 ընկերություններ։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով