Կառավորության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում էր նաև ճանապարհային ցանցի արդիականացումը:
Այս նպատակով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է շուրջ 3.535 մլրդ դրամ:
Ֆինանսական միջոցներ են նախատեսվել հետևյալ աշխատանքների համար.
Կիրանց գյուղի հատվածում Հ-58 ճանապարհի շրջանցիկ 0.7 կմ երկարությամբ հատվածի կառուցում, Հ-58-ից դեպի Աճարկուտ և Աճարկուտից Կիրանց տանող 3.7 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցում, Կապան-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի 15-րդ կմ-ից դեպի Նռնաձոր տանող 13.12 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցում, Լծեն-Տաթև ավտոճանապարհի քարաթափման կանխարգելիչ միջոցառումների իրականացում, Գեղանիստից դեպի Դարակերտ տանող ավտոճանապարհի Գետափնյա գյուղի հատվածի կամրջի հիմնանորոգում, Մասիսից դեպի Վաղարշապատ տանող ավտոճանապարհի Դարբնիկ գյուղի հատվածի կամրջի հիմնանորոգում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում