Ի՞նչ ցուցանիշներ են գրանցել հայաստանյան բանկերը և ինչքա՞ն շահույթ են ապահովել

1 Min Read

Հիմնական ցուցանիշների մասով բանկերն արձանագրել են աճ

 ՀՀ բանկերը 2024թ. 9 ամիսների ընթացքում արձանագրել են աճ հիմնական ցուցանիշների ուղղությամբ։

Մասնավորապես՝ համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 260 մլրդ դրամով (17․6%-ով)` կազմելով 1 739 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ շուրջ 959 մլրդ դրամով (10.4%-ով)՝ կազմելով 10 144 մլրդ դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն ավելացել են  շուրջ 727 մլրդ դրամով (14․5%-ով)՝ կազմելով 5 758 մլրդ դրամ։ Պարտավորությունները հաճախորդների նկատմամբ ավելացել են  շուրջ 398 մլրդ դրամով  (7․2%-ով)` կազմելով 5 914 մլրդ դրամ։

2024թ․-ի 9 ամիսների ընթացքում բանկային համակարգն ապահովել է  շուրջ 268 մլրդ դրամի շահույթ։

 

 

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով