Թուրքիան կդառնա միլիոնատերերի մասնաբաժնով Եվրոպայում առաջատարը

3 Min Read

Միլիոնատերերի մասնաբաժինը մինչև 2028 թվականն ամենաշատը կաճի եվրոպական երեք երկրներում. այս մասին գրում է բրիտանական տնտեսական վերլուծական կենտրոնի՝ Ադամ Սմիթի ինստիտուտը։ Ըստ այս ուսումնասիրության` այդ 3 երկրներն են Թուրքիան, Ռուսաստանը և Շվեդիան:

Ըստ Millionaire Tracker զեկույցի, որի ուսումնասիրության  թիրախում  են 36 երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, Ճապոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Հունգարիան, ենթադրվում է, որ Թայվանը կունենա ամենամեծ աճը՝ 51%:

Եվրոպական ամենաբարձր ցուցանիշներով երկիրը Թուրքիան է, որտեղ կանխատեսվում է ավելի քան 1 միլիոն դոլար (915,000 եվրո) զուտ ունեցվածք ունեցողների համամասնության 34%-ով աճ բոլոր ակտիվների դասակարգերում` ներառյալ կանխիկ գումարը, բաժնետոմսերը, անշարժ գույքը և մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները:

Թուրքիան առաջ է անցել եվրոպական երկրներից.
Վարկանիշը կազմելու համար օգտագործված UBS Global Wealth Report 2024-ի տվյալները ընդգծում են Թուրքիայում անձնական հարստության զգալի աճ`հակառակ այդ երկրի բարդ տնտեսական ֆոնի:

«Թուրքիան ապշեցրեց 2022-ից 2023 թվականներին մեկ չափահասի ունեցվածքի 157 տոկոս աճով` հետևում թողնելով բոլոր մյուս երկրները»,ասված է զեկույցում։

Չնայած Ուկրաինայում շարունակվող պատերազմին և լայնածավալ տնտեսական պատժամիջոցներին` կանխատեսվում է, որ Ռուսաստանը կդառնա մայրցամաքում ամենաշատ միլիոնատերեր ունեցող երկրորդ երկիրը՝ 23% աճով:

Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդները 36 երկրներից երկուսն են ամենացածր արդյունքով, և կանխատեսվում է, որ երկուսն էլ կկորցնեն միլիոնատերեր քանակը:

Հետազոտության համաձայն՝ մինչև 2028 թվականը Մեծ Բրիտանիան կկորցնի իր միլիոնատերերի 20%-ը, իսկ Նիդեռլանդները՝ 5%-ը։

Մեկ այլ երկիր, որտեղ կանխատեսվում է միլիոնատերերի մասնաբաժնի անկում, Սաուդյան Արաբիան է, որտեղ սպասվում է 3% անկում։

Սմիթի ինստիտուտի փորձագետները ասում են, որ Մեծ Բրիտանիայում միլիոնատերերի թվի կանխատեսվող նվազումը պայմանավորված է գործոնների համակցությամբ, ներառյալ բարձր հարկերը և մշակույթը, որը չի ցանկանում աջակցել նրանց, ովքեր հարստություն են ստեղծում:

«Միլիոնատերերը լքում են Մեծ Բրիտանիան մի շարք պատճառներով, այդ թվում՝ հարկման, ժառանգության հարկի սառեցված շեմերի, կապիտալի շահույթի հարկի դրույքաչափերի հնարավոր բարձրացման, արտասահմանյան ռեժիմի ավարտի և հարստություն ստեղծողների նկատմամբ թշնամական մշակույթի», – ասվում է զեկույցում:

Կանխատեսվում է, որ Գերմանիայում և Ֆրանսիայում աճը կկազմի համապատասխանաբար 15% և 14%՝ այս երկրներին դասելով վարկանիշի վերջին հորիզոնականներում։

Հունաստանը, որտեղ աճը կկազմի ընդամենը 2%, զեկույցում ամենացածրերից մեկն է` իրենից հետևում թողնելով Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Սաուդյան Արաբիան (-3%) և ԱՄԷ-ն (1%):

Ըստ կանխատեսումների՝ մինչև 2028 թվականը համաշխարհային տնտեսական հսկաները՝ ԱՄՆ-ը և Չինաստանը, համեստ աճ կցուցաբերեն։ Ադամ Սմիթի ինստիտուտի վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ-ում միլիոնատերերի մասնաբաժինը կաճի 12%-ով, իսկ Չինաստանում՝ 8%-ով։

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով