Փոխհատուցում` ռազմատրանսպորտային միջոցների տերերին, որոնց մեքենաները 44-օրյա պատերազմի ժամանակ վնասվել են

1 Min Read

Կառավարությունը կհատկացնի 16,6 մլն դրամ, որը կփոխանցվի ՊՆ-ին՝ 2020-ին ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը փոխհատուցելու համար: 

Որոշման նախագծի համաձայն հաստատվում են ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող թվով 11 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող փոխհատուցումների չափերը, նախատեսվում է  անհրաժեշտ գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել  պաշտպանության նախարարությանը:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով