Կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում փոփոխություն կատարվեց որոշումներից մեկում, ըստ որի եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից այն տարածվելու է բոլոր մարզերի վրա:
Բացի այդ, սահմանվել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձը եռամսյակի կտրվածքով չի կարող գերազանցել 750 հազար դրամը: Հիմա դա սահմանված 15 մլն դրամ:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության որոշումը համապատասխանեցնել՝ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում կատարված լրացումներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում