Եվս 425 մլն դոլարի ռազմական օգնություն` ԱՄՆ-ից Ուկրաինային

1 Min Read

Սպիտակ տան կայքը հայտնում է, որ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, հեռախոսազրույցի ընթացքում նշել, որ պատրաստվում է Ուկրաինային հատկացնել 425 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ:

Այս փաթեթը ներառում է հավելյալ հակաօդային պաշտպանության համակարգեր, զրահատեխնիկա և կարևոր զինամթերք՝ Ուկրաինայի զինված ուժերի ընթացիկ կարիքները բավարարելու համար:

Առաջիկա ամիսներին Վաշինգտոնը նախատեսում է Կիևին փոխանցել հակաօդային պաշտպանության համակարգերի համար հարյուրավոր կալանիչ հրթիռներ, տասնյակ մարտավարական ՀՕՊ համակարգեր, լրացուցիչ հրետանային համակարգեր, զգալի քանակությամբ զինամթերք, հարյուրավոր զրահափոխադրիչներ և հետևակի մարտական ​​մեքենաներ, ինչպես նաև հազարավոր լրացուցիչ զրահամեքենաներ։

Հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայդենին պատերազմի սկզբից ի վեր իրենց աջակցելու համար:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով