Վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ արտահանման ծավալները 2024թ․ հունվար-օգոստոսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 2 անգամ՝ կազմելով մոտ $9․7 մլրդ:
Մյուս կողմից, ներմուծման ծավալները 2024թ․ հունվար-օգոստոսին գերազանցել են $12 մլրդ մակարդակը՝ 2023թ հունվար-օգոստոսի համեմատ աճելով մոտ 59%-ով։
Մեր նախորդ վերլուծություններում հիմնականում անդրադարձել ենք արտահանման և ներմուծման ծավալներին երկրների կտրվածքով, այս անգամ մեր ուշադրության կենտրոնում են հայտնվել արտահանման և ներմուծման ծավալները՝ ըստ ապրանքախմբերի․
Նկատենք, որ 2024թ․ հունվար-օգոտսոսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ծավալների 7 անգամյա աճ է արձանագրվել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի մասով։ Վերջինիս արտահանման ծավալները կազմել են մոտ $6․5 մլրդ, իսկ ներմուծման ծավալները՝ մոտ $6 մլրդ։
2024թ․ հունվար-օգոստոսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 54%-ով կրճատվել է վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների ներմուծման ծավալները՝ կազմելով մոտ $610 մլն։
Միևնույն ժամանակ, 2024թ․ հունվար-օգոստոսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 80%-ով կրճատվել է վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների արտահանման ծավալները՝ կազմելով մոտ $95 մլն։
Վրաստանից արտահանումը շարունակում է ռեկորդներ գրանցել
2024թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կենդանական և բուսական ծագման յուղերի և ճարպերի արտահանման ծավալները կրճատվել են մոտ 40%-ով, իսկ ներմուծման ծավալներն աճել են մոտ 6%-ով։
Փայտի և փայտյա իրերի արտահանման ծավալները 2024թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 85 %-ով, իսկ ներմուծման ծավալներն աճել են 0․5%-ով։
2024թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 3 անգամ ավելացել է արվեստի ստեղծագործությունների ներմուծումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում