Մարդը հոգնում է պայքարից և ձևացնում է, թե խելամիտ է դարձել․ 10 իմաստուն միտք՝ խաղաղ մտքերով միշտ պայքարելու մասին

1 Min Read

🔸Պետք չէ ամաչել «ոչ» ասելուց: Դա սովորեցնում է հրաժարվել անհարմար, անօգտակար բաներից:

🔸Զղջումն ու ափսոսանքն անցյալը չեն փոխում: Անհանգստությունը չի ազդում ապագայի վրա: Սակայն շնորհակալության զգացումը փոխում է ներկան:

🔸Մարդը, ում անցյալում հարգում ու սիրում էիք, սակայն ով ձեզ անտեսում էր, ներկա պահին ոչինչ չի կարող ձեզ առաջարկել, բացի ցավից:

🔸Պետք է ընդունել, որ մեր կյանքի որոշ գլուխներ պետք է թերթել՝ առանց կարդալու: Դրանցում իմաստ չկա, ու այդ պատճառով էլ չարժե ժամանակ ու հոգեկան ուժեր վատնել դրանք հասկանալու համար:

🔸Կյանքում ձեզ հանդիպած յուրաքանչյուր ոք կարող է ձեզ ինչ-որ կարևոր բան սովորեցնել: Իրականում մարդիկ, ում հետ բարդ է շփվելը, կարող են ամենաարժեքավոր ուսուցիչները լինել:

🔸Համբերությունը սպասելու կարողությամբ չի արտահայտվում: Դա այն բաների նկատմամբ հավատը պահպանելն է, որոնք տվյալ պահին անհնարին են թվում:

🔸Չի կարելի սպասել կատարյալ պահի, որովհետև այն երբեք չի գալու: Երբեմն պետք է խիզախություն հավաքել ու ինչ-որ բան անել հենց հիմա:

🔸Կյանքը չի դադարում զվարճալի լինելուց, երբ մենք մահանում ենք, և չի դադարում լուրջ լինելուց, երբ մենք ծիծաղում ենք:

Բեռնարդ Շոու

🔸Մարդը հոգնում է պայքարից և ձևացնում է, թե խելամիտ է դարձել:

Ռ.Ուոթերմեն

🔸Կյանքը իսկականից գեղեցիկ է միայն այն ժամանակ, երբ նրանում տեղ է գտել ողբերգությունը:

Թեոդոր Դրայզեր
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով