Վրաստանից արտահանումը շարունակում է ռեկորդներ գրանցել: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Վախթանգ Ցինցաձեն։
Այսպես, սեպտեմբերին այն կազմել է 615,6 մլն դոլար, ինչը 17 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Իսկ հունվար-սեպտեմբերին արտահանումն աճել է 4,1%-ով եւ սահմանել ռեկորդային ծավալ՝ 4,8 մլրդ դոլար։
«Մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել մի կողմից առևտրի շուկաների ազատականացման ուղղությամբ, մյուս կողմից՝ կավելացնենք և կընդլայնենք կառավարության աջակցության ծրագրերը՝ ուղղված փոքր և միջին բիզնեսի զարգացմանը»,- ասաց փոխնախարարը։ .
2023 թվականին գրանցվել է արտահանման և ապրանքաշրջանառության ռեկորդային ծավալ՝ արտահանումը հասել է 6,1 մլրդ դոլարի (+9%), իսկ ապրանքաշրջանառությունը՝ 21,7 մլրդ դոլարի (+13,4%)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում