Հոնկոնգի ոստիկանությունը հայտարարել է կեղծարարների ցանցի երկու տասնյակից ավելի անդամների ձերբակալության մասին՝ 21 տղամարդ և 6 կին: Նրանց գործողությունների զոհ են դարձել տղամարդիկ:
Ըստ ոստիկանության տարածած հայտարարության՝ կեղծարարների խումբը, օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները, մասնավորապես «դիփֆեյք» գործառույթը, ստեղծել է գեղեցիկ կնոջ պատկեր և դրա միջոցով Ասիայում խաբել տղամարդկանց՝ յուրացնելով 46 մլն դոլար:
CNN-ի փոխանցմամբ, կասկածները ցրելու համար «դիփֆեյք» և զոհի միջև կազմակերպվել են տեսազանգեր:
21-34 տարեկան կասկածյալները հիմնականում լավ կրթված են, շատերը՝ թվային տեխնոլոգիաների մասնագետներ: Կասկածյալներն աշխատել են արտասահմանյան ՏՏ մասնագետների հետ՝ կեղծ կրիպտոարժույթի հարթակ ստեղծելու համար, որտեղ զոհերին ստիպում էին ներդրումներ կատարել, ավելացրել է ոստիկանությունը:
Ոստիկանությունը հայտնել է, որ նրանք նույնիսկ ուսումնական ձեռնարկ են օգտագործել՝ անդամներին սովորեցնելու համար, թե ինչպես ճիշտ աշխատել՝ օգտվելով «զոհի անկեղծությունից և հույզերից»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում