Բնակարան Երևանում, 5-ամսյա ուսանողական կրթաթոշակ, գաղափարից՝ իրագործում․ Ամերիաբանկը հայտարարել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի մեկնարկի մասին

2 Min Read

«Իմ Ամերիա, իմ Հայաստան». Ամերիաբանկը մեկնարկում է նոր նախագիծ, որի շրջանակում կիրականացվի երեք արշավ՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա»։ Նախագծի և արշավների նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության իրականացման շուրջ և իր ներկա ու ապագա բոլոր հաճախորդների  հետ միասին բարելավել կյանքի որակը:

«Իմ Ամերիա, իմ տուն» մեծ վիճակախաղի մասին է հայտարարում Ամերիան, խաղարկում խորհրդանշական մրցանակ՝ բնակարան Երևանում։ Իսկ դրա համար հաճախորդները կարող են կուտակել պրոմո կոդեր մինչև դեկտեմբերի 31-ը։ Պրոմո կոդ ստանալու տարբերակները բազմազան են՝ բացել հաշիվ Ամերիաբանկում, պատվիրել քարտ, մուտք գործել MyAmeria, կատարել գործարքներ MyAmeria-ով, վճարել MyPay-ով, կատարել գործարքներ MyInvest-ով և հրավիրել ընկերներին` դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, օնլայն հարթակներով ստանալ հիփոթեք և ավտովարկ, ինչպես նաև բացել հաշիվ Ամերիա Բիզնես հարթակով:

Ամերիաբանկի հաջորդ անակնկալը «Իմ Հայաստան, իմ ապագա» արշավն է` մրցույթ ուսանողների համար։ Մի քանի կարևոր պայման, և դուք կարող եք լինել Ամերիայի կրթաթոշակառուներից մեկը։ Արշավի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի համար սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին:

Այս նախաձեռնությունն Ամերիաբանկն իրականացնում է Visa-ի հետ համատեղ, և մասնակցել կարող են Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողները: Կրթաթոշակին հավակնելու համար անհրաժեշտ է լինել նվազագույնը 2-րդ կուրսի ուսանող, հավաքել ամենաբարձր միավորները թեստից, և ունենալ ամենաբարձր ՄՈԳ-ը`առնվազն 65%: Նախագծի ֆինանսավորում ստանալու կամ աշխարհի լավագույն բուհերից մեկի ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հավաքել ամենաբարձր միավորները և՛ թեստից, և՛ նախագծերի գնահատումից:

Ուսանողական արշավի շրջանակում Ամերիան կօգնի կյանքի կոչել նաև հավակնոտ նախագծերը, որոնք պետք է միտված լինեն որոշակի խնդիրների լուծմանը։ Ամերիաբանկը կընտրի «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերն ու կֆինանսավորի` ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով։

Նախագծերի գնահատումն իրականացնելու է անկախ ժյուրին, որի կազմում կլինեն Ամերիաբանկի ներկայացուցիչներ, VISA-ի ներկայացուցիչը և անկախ մասնագետներ տարբեր ոլորտներից: «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում իրականացվող բոլոր մանրամասները և մասնակցության պայմանները ներկայացված են Ամերիաբանկի կայքում:

Մանրամասն՝ տեսանյութում:


Ամերիաբանկի նոր առաջարկը․ 2 մլն դրամի ներդրումային պորտֆելների խաղարկություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

Կիսվեք այս հոդվածով