🔸Կարևոր է հավատալ, որ տաղանդը մեզ տրվում է ինչ-որ պատճառով, և որ ամեն գնով այն պետք է օգտագործել ինչ-որ բանի համար:
Մարի Կյուրի
🔸Եթե ներքին ձայնը քեզ ասում է, որ չես կարող նկարել, որքան հնարավոր է շատ նկարիր, և այդ ձայնը կթուլանա:
Վինսենթ Վան Գոգ
🔸Նպատակի սահմանումը բոլոր ձեռքբերումների մեկնարկային կետն է:
Ուիլյամ Քլեմենթ Սթոուն
🔸Մենք դառնում ենք այն, ինչի մասին մտածում ենք:
Էրլ Նայթինգեյլ
🔸Ես հանգամանքների զոհ չեմ, ես իմ որոշումների արդյունքն եմ։
Սթիվեն Քովեյ
🔸Ծառ տնկելու լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր: Հաջորդ հարմար պահն այսօր է։
Չինական ասացվածք
🔸Բոլոր երեխաները նկարիչներ են: Խնդիրը նկարիչ մնալն է, երբ մեծանաս:
Պաբլո Պիկասո
🔸Ես ապշած էի, թե որքան կարևոր է գործել: Միայն իմանալը բավարար չէ, անհրաժեշտ է օգտագործել գիտելիքը: Բավական չէ ինչ-որ բան ցանկանալը, պետք է դա անել:
Լեոնարդո դա Վինչի
🔸Ի՞նչ է փողը: Մարդը հաջողակ է, եթե առավոտյան արթնանում է, երեկոյան վերադառնում քնելու, իսկ ընդմիջմանը անում է այն, ինչ սիրում է։
Բոբ Դիլան
🔸Ես չեմ ձախողել թեստը: Ես պարզապես գտա այն սխալ գրելու հարյուր եղանակ:
Բենջամին Ֆրանկլին
🔸Պարտությունը պարտություն չէ, քանի դեռ մտքումդ այն որպես այդպիսին չես ճանաչում:
Բրյուս Լի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում