Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին, Երևանի կենտրոնում բացվել է 4-րդ ftNFT ֆիջիթալ սփեյսը՝ Ground Zero-ի հետ համագործակցությամբ:
Սա աշխատանքային նոր տարածք է, որի նպատակն է հնարավորություն ընձեռել ստարտափներին, գործարարներին և ոլորտի մասնագետներին հանդիպելու, ձևավորելու նոր գործընկերային կապեր, խոսելու բիզնեսից և վայելելու սուրճ:
Հանդիսավոր բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, գործընկերներ, ավանդական սուրճի և նորարարության սիրահարներ: ftNFT ֆիջիթալ սփեյսի համահիմնադիրները վստահ են՝ նմանատիպ միջավայրը Հայաստանում ձևավորում է նոր մշակույթ:
«Մեր նպատակն է զարգացնել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը. այսպիսի կենտրոններն օգնում են այդ մշակույթի զարգացմանը», – ասել է սրահի բացման գաղափարի հեղինակ, Ֆասթ Շիֆթ ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը։
Ground Zero-ի համահիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանն իր խոսքում նշել է.
«Հայաստանում մենք ներկայացնում ենք համագործակցության օրինակ, երբ միացնում ենք տարբեր ոլորտների կետեր՝ տեխնոլոգիաներ, արտ, NFT, կրեատիվ, tech մարդկանց, ինչպես նաև երիտասարդ և ոչ երիտասարդ, մի միջավայր ենք ստեղծում, որտեղ մարդիկ կարող են անցկացնել ժամանակ, մշակութային նորարարություններ իմանան, պրակտիկ ձևով ընդգրկվեն պրոցեսի մեջ և շատ բարձր որակի սուրճ և ուտելիքներ ունենան», – նշել է նա:
Հավելենք, որ Աբովյան 3 հասցեում գործող սրահում ներկայացված են եզակի արվեստի գործեր՝ թվային և ֆիզիկական ձևաչափով: Սփեյսում կարելի է գտնել ինքնատիպ AKNEYE քանդակներ ու Aknuloonk-ներ և տերմինալի միջոցով ծանոթանալ ftnft.am հարթակին ու ձեռք բերել տարատեսակ NFT-ներ:
*** Fastex–ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով
Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:
Fastex-ը մասնակցել է DACOM NYC 2024-ին․ քննարկվել են ոլորտը ձևավորող կարևոր մանրամասներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում