«Ջոկեր. խելագարություն երկուսի համար» ֆիլմը կարող է 200 մլն վնաս բերել կինոստուդիային

1 Min Read

Discovery-ն կարող է կորցնել 150 միլիոնից մինչև 200 միլիոն դոլար «Ջոկեր. խելագարություն երկուսի համար» ֆիլմի պատճառով։ Այ մասին գրում է Forbes-ը:

«Ջոկեր. խելագարություն երկուսի համար» ֆիլմի համաշխարհային պրեմիերան մեկնարկել է հոկտեմբերի 4-ին։

Forbes-ի տվյալներով՝ ֆիլմի արտադրությունը կինոընկերության վրա արժեցել է 200 միլիոն դոլար, իսկ ֆիլմի մարքեթինգը և դրա տարածումը` ևս 100 միլիոն դոլար: Միևնույն ժամանակ, երկու հանգստյան օրերին ֆիլմի ընդհանուր դրամարկղային մուտքերը կազմել են միայն ԱՄՆ-ում 51.6 միլիոն դոլար, իսկ ամբողջ աշխարհին՝ 165.3 դոլար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կինովարձույթում ցուցադրվելու երկրորդ շաբաթվա ընթացքում ֆիլմի դրամարկղային ցուցանիշները դեբյուտային հանգստյան օրերի համեմատ նվազել են 81%-ով: Այս երկրորդ շաբաթավերջը կինովարձույթում ամենավատն էր պատմության մեջ կոմիքսների համար:

Ֆիլմի համաշխարհային կինովարձույթում պետք է հավաքի մոտ 375-450 միլիոն դոլար, որպեսզի ֆինանսական մեծ վնաս չկրի կինոընկերությունը: Սակայն, ըստ Forbes-ի կանխատեսումների, ֆիլմը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա հասնել նման թվերի և պրեմիերայի ցուցադրությունը կավարտի մոտ $210 մլն-ով` $215 մլն դրամարկղային մուտքերով։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով