Տիգրան Ավինյանն այսօր Երևանի ավագանու նիստին ասել է, որ Երևանում խնդիրներն ավելանում են, որովհետև բնակչությունն է ավելանում: Ըստ նրա` 1 մլն 200 հազար մարդ է ապրում Երևանում:
Ավինյանը նշել է
«Երևանում այս տարի 38 ֆուտբոլային դաշտ է կառուցել Երևանի քաղաքապետարանը, և տարեցտարի դրանց քանակն ավելացնում ենք։ Երևանում ե՞րբ եք տեսել այս ծավալի բակային աշխատանքներ։ 134 բակում հիմնանորոգում ենք անում, իսկ եթե հաշվի առնենք նաև վերանորոգվող բակերը, 200-ից ավել է լինում։ Այս ծավալի աշխատանք չի արվել, և այս ծավալի մեջ կարող են լինել խնդիրներ»,-ասաց նա:
Ավինյանը նաև ասել է, որ իրենք անսխալական չեն, բայց համաձայն չեն այն պնդման հետ, որ իրենք գործ չեն անում:
Որպես արվածի ապացույց՝ Ավինյանը ավագանու անդամներին հրավիրեց Մերգելյան այգու բացմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում