«10 մլրդ դրամ մսխվել է ԱՆԻՖ-ի գծով, կա քրեական գործ, մեղադրյալ չկա, քովիդի հետ կապված կան քրեական գործեր, մեղադրյալ չկա: Քաղաքապետարանի հետ կապված էլ կան տարբեր քրեական գործեր, մեղադրյալներ չկան»,-այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում, դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ասել է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
Ավինյանն ընդհատեց ելույթը` հորդորելով, որ նման հարցերը բարձրացնեն ավագանու նիստից դուրս, հատուկ ֆորմատի` հարցուպատասխանի ժամանակ:
«Տպավորություն է, որ կամ մեր իրավապահ համակարգը պարանոյայով է տառապում, ուղղակի հենց այնպես քրեական գործեր են հարուցում ու այդպես էլ մեղադրյալ չկա, կամ էլ իրականում հանցակազմը լավ էլ երևում է, բայց փաստացի գործ ունենք գործերի անարդյունավետ շրունակելու հետ: Էլ չեմ խոսում քաղաքի կեղտաջրերի հեռացման համակարգի հետ: Որ ուղղությամբ նայում ես՝ վրիպումներ, բացթողումներ: Որ ուղղությամբ նայում ես՝ քաղաքի կառավարումը տապալված է և արտահերթ ընտրությունները այսօր առավել քան արդիական են»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում