Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 181 հատ։
Հիշեցնենք, որ նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն որոշմամբ՝ ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս 600 հատով, որից հետո հոկտեմբերի 11-ից մինչև 14-ը ընկած ժամանակահատվածում արտոնությամբ ձևակերպվել և բաց է թողնվել 419 էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցներ:
————
2025 թվականի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում