Նավթի արտադրության ծավալներ/ՀՆԱ հարաբերակցությունը (1970-2025թթ.)

2 Min Read

Աշխարհում ընթացող գործընթացներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ուժային կենտրոններն անընդհատ գտնվում են վերադասավորումների մեջ։ Դա մեծապես պայմանավորված է նաև տվյալ երկրում բնական պաշարների, օգտակար հանածոների առկայությամբ։ Նավթն ամենապահանջարկվածներից է այս ցանկում։

Նավթի նկատմամբ անսասան պահանջարկի առկայությունը թույլ է տալիս զգալի քաղաքական և տնտեսական կշիռ ձեռք բերել այն երկրներին, որոնք հարուստ են այդ ռեսուրսով։

Ցավոք, Հայաստանն իր վրա արդեն մի քանի անգամ զգացել է ադրբեջանական արյունոտ նավթադոլարների հետևանքները։ Ադրբեջանը շարունակում է կշիռ ունենալ աշխարհում իր նավթային պաշարների առկայությամբ։ Նույնիսկ ամենաքաղաքակիրթ Եվրոպան փաստացի վարում է ադրբեջանամետ քաղաքականություն։

Նավթի նշանակությունն աշխարհում կարելի է ուսումնասիրել՝ դիտարկելով նավթի արտադրության ծավալներ/ՀՆԱ հարաբերակցությունը երկարատև ժամանակահատվածում․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ նավթի արտադրության ծավալներ/ՀՆԱ հարաբերակցությունը հաստատվելու է 2% մակարդակում։ Դիտարկվող ժամանակահատվածում  նավթի արտադրության ծավալներ/ՀՆԱ հարաբերակցությունը միջինում կազմել է մոտ 3%։

2024թ․ 2023թ․ համեմատ նավթի արտադրության ծավալներ/ՀՆԱ հարաբերակցությունը փոփոխություններ չի կրել։ Ներկայացված գծապատկերում հստակ երևում են դիտարկվող ժամանակահատվածում տեղ գտած նշանակալի իրադարձությունները և դրանց նավթի արտադրության ծավալներ/ՀՆԱ հարաբերակցությունն այդ ֆոնին։

Վերջինիս առավելագույն մակարդակը՝ 7%, դիտվել է 1980թ․, երբ Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն։

Նավթի արտադրության ծավալներ/ՀՆԱ հարաբերակցության նվազագույն մակարդակը, օրինակ, դիտվել է 2020թ․՝ 1%, երբ զարգանում էր թագավարակը։

2008թ․ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ նավթի արտադրության ծավալներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էր 4%, որն արդեն անմիջական ճգնաժամի ծավալման պայմաններում (2009,2010թթ) մի փոքր նվազեց։

Ռուս-ուկրաինական ճգնաժամից հետո նավթի արտադրության ծավալներ/ՀՆԱ հարաբերակցության անկման միտումներ են նկատվում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով