Հայկական Whatsapp հաշիվների գողությունը շարունակվում է. մեդիափորձագետը մանրամասնել է

1 Min Read

Հայաստանում շարունակվում է  Whatsapp հաշիվների գողությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Անհայտ հաքերները շարունակում են զանգվածային կոտրել հայկական Whatsapp հաշիվները: Ենթադրում եմ՝ շուտով կանցնեն նաև տելեգրամներին:

Թե ոնց են կոտրում, դեռ պարզ չի: Խնդիրն այն է, որ մարդկանցից կորզում են, ամենայն հավանականությամբ, վերականգնման կոդը, այնպես, որ մարդը չի ստանում հաղորդագրությունը, բայց ինչ-որ մեկին դա հասնում է: Դա հնարավոր է յուրահատուկ հաքերային հարձակման ձևով»,-հայտնում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով