Ըստ Թուրքիայի ազգային վիճակագրական ինստիտուտի ուրբաթ օրը հրապարակված տվյալների՝ Թուրքիայից Ռուսաստան արտահանումն օգոստոսին աճել է 2,1 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (451 մլն դոլար)՝ կազմելով 949 մլն դոլար։
Փորձագետներն աճը ռեկորդային են համարում հակառուսական պատժամիջոցների ֆոնին։ Գրում է ТАСС-ը:
Ռուսաստանը, ինչպես նշվեց, առաջին տեղն է զբաղեցրել Թուրքիայում ներկրողների մեջ։ Այսպիսով,գոստոսին մատակարարվել է մոտ 6,3 մլրդ դոլարի ապրանք:
Ընդհանուր առմամբ, թուրքական արտահանումն 2021 թվականի օգոստոսի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,1%-ով՝ հասնելով 21,3 մլրդ դոլարի, ներմուծումը կազմել է 32,5 մլրդ դոլար, ինչը 40,4%-ով ավելի է, քան նախորդ տարի։
Արտահանման և ներմուծման հարաբերակցությունը նախորդ տարվա օգոստոսի համեմատ նվազել է 81,4%-ից մինչև 65,6%, նշում է Վիճակագրության ինստիտուտը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում