Ռուսաստանում համոզված են, որ երկրի Կենտրոնական բանկը չի կարողանում բավարար կերպով պայքարել գնաճի դեմ։ Այս մասին հայտնում է Ng.ru-ն:
Մանրածախ գների գրեթե զրոյական արձագանքը Կենտրոնական բանկի գլխավոր տոկոսադրույքի բարձրացմանը ստիպում է Ռուսաստանի իշխանություններին ավելի համարժեք գործիքներ փնտրել գնաճը զսպելու համար:
Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը հետաքննություն է սկսում սննդի արտադրական շղթաներում գների աճի պատճառների վերաբերյալ և կոչ է անում համապարփակ համաձայնագիր կնքել մանրածախ ցանցերում գների զսպման վերաբերյալ:
Օրակարգում գնաճի վերահսկման հարցերով նոր մարմնի ստեղծումն է։ ՌԴ Հակամենաշնորհային ծառայությունը մեղադրում է հացի առևտրում գնային գերբարձր վերադիրների համար, որոնք գերազանցում են 60% -ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում