Մի կողմից, ՀՀ վարչապետը շարժվում է «այստեղ հաց, այստեղ կաց» գաղափարախոսությամբ, մյուս կողմից ՀՀ ԱԽ քարտուղարը կոչ է անում հրաժարվել ցորենից` ի օգուտ բրնձի։ Իշխանությունները եկել են այն եզրահանգման, որ ՀՀբնակչության երջանկության համար պակասում է բրինձը։
Թե՛ բրինձը, թե՛ ցորենը համարվում են ռազմավարական նշանակության պարենային ապրանքներ։
Ռուսաստանից Ադրբեջան արտահանվող պարենային ապրանքները կավելանան մեկուկես անգամ
Մենք բազմիցս անդադարձել ենք պարենային անվտանգության խնդրին՝ վերջինս դասելով մյուս անվտանգությունների՝ տնտեսական, էներգետիկ, հոգևոր, քաղաքական և այլնի շարքին։
Սակայն, պարենային անվտանգության խնդիրները լուծել հնարավոր չէ մի կրակոցով, դա պահանջում է երկարամյա աշխատանք։
Վերադառնալով իրականություն` ուսումնասիրենք ռազմավարական նշանակության բրինձի և ցորենի, ինչպես նաև այլ հատիկավորների ինքնաբավության աստիճանին, որը ներկայացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ բրինձի մասով ինքնաբավության աստիճանը եղել է զրոյական մակարդակում 2021, 2022 և 2023թթ․։
Նկատենք, որ, ի տարբերություն ցորենի, Հայաստանը բրինձ ներկրում է մոտ 16 երկրից։
ՊԵԿ-ի տվյալները փաստում են, որ 2023թ․ դրությամբ բրնձի ներմուծման ծավալներում մոտ 45% մասնաբաժին ունի Թայլանդը, 23%՝ Ռուսաստանը, 16%՝ Պակիստանը, և 15%՝ Հնդկաստանը։
Ցորենի ինքնաբավության աստիճանը 2023թ․ 2022թ համեմատ աճել է մոտ 4 տոկոսային կետով՝ կազմելով մոտ 28%։
Ներմուծված ցորենի գրեթե 99%-ը բերվում է Ռուսաստանից։ Կան ներմուծման ծավալներ նաև Հունգարիայից և Ղազախստանից։
Այսինքն ի՞նչ է ստացվում. եթե իշխանությունները չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել Հայաստանի երբմնի դաշնակից Ռուսաստանի հետ, որը հազարավոր թելերով կապված է Հայաստանի հետ, ապա այդ ձախողումների համար պետք է Հայաստանի բնակիչները փոխեն իրենց նախասիրությունները։
Շարունակելով` փաստենք, որ 2023թ․ դրությամբ տարեկանի ինքնաբավությունը հանրապետությունում արձանագրվել է մոտ 43%, գարիինը՝ 57%, վարսակինը՝ 93%, եգիպտացորենինը՝ 8․3% և այլ հատիկավորներինը՝ 84․7% մակարդակներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում