612 մլն դոլար կհատկացվի «Միլթոն» և «Հելեն» փոթորիկների հետևանքները վերացնելու համար

1 Min Read

Ամերիկյան վարչակազմը 612 մլն դոլար կհատկացի «Միլթոն» և «Հելեն» փոթորիկների հետևանքները վերացնելու համար։ Այս մասին Ֆլորիդայում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 2 միլիոն մարդու համար էլեկտրաէներգիան վերականգնվեց՝ շնորհիվ նրա, որ կոմունալ ծառայությունների տասնյակ հազարավոր աշխատողներ 43 նահանգում և Կանադայում անդադար աշխատեցին։ Ես այսօր հպարտությամբ հայտարարում եմ, որ 612 միլիոն դոլարի ֆինանսավորում է հատկացվում «Հելեն» և «Միլթոն» փոթորիկներից տուժած համայնքներին աջակցելու համար»,- նշել է Բայդենը:

Հիշեցնենք, որ փոթորիկների հետևանքով զոհեր կան և ԱՄՆ մի շարք նահանգներ լուրջ վնասներ են կրել։ Մասնավորապես «Հելեն» փոթորկի  հետևանքով ավելի քան 200 զոհ կա, նյութական վնասը մոտ 35 միլիարդ դոլար է։
Կիսվեք այս հոդվածով