Միշտ ապավինեք այն մտքին, որ հաջողության հասնելու ձեր որոշումը շատ ավելի կարևոր է, քան որևէ այլ բան:
Աբրահամ Լինքոլն
Հաջողությունը, առանց լավատեսությունը կորցնելու, ձախողումից ձախողում անցնելն է:
Ուինսթոն Չերչիլ
Նրանք հարցնում են. «Ինչպե՞ս կարող ես ամեն ինչ հասցնել տասնհինգ րոպեում»: Ես պատասխանում եմ. «Դա պարզ է: Ուղղակի պետք է ոչ մի վայրկյան չկորցնել»։
Ռիչարդ Բրենսոն
Յուրաքանչյուրը ցանկանում է փոխել մարդկությունը, բայց ոչ ոք չի մտածում, թե ինչպես փոխի իրեն:
Լև Տոլստոյ
Կարևոր է հավատալ, որ տաղանդը մեզ տրվում է ինչ-որ պատճառով, և որ ամեն գնով այն պետք է օգտագործել ինչ-որ բանի համար:
Մարի Կյուրի
Եթե ներքին ձայնը քեզ ասում է, որ չես կարող նկարել, որքան հնարավոր է շատ նկարիր, և այդ ձայնը կթուլանա:
Վինսենթ Վան Գոգ
Նպատակի սահմանումը բոլոր ձեռքբերումների մեկնարկային կետն է:
Ուիլյամ Քլեմենթ Սթոուն
Մենք դառնում ենք այն, ինչի մասին մտածում ենք:
Էրլ Նայթինգեյ
Ես հանգամանքների զոհ չեմ, ես իմ որոշումների արդյունքն եմ։
Սթիվեն Քովեյ
Ծառ տնկելու լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր: Հաջորդ հարմար պահն այսօր է։
Չինական ասացվածք
Բոլոր երեխաները նկարիչներ են: Խնդիրը նկարիչ մնալն է, երբ մեծանաս:
Պաբլո Պիկասո
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում