Wildberries-ի հիմնադիրն ո՞ւմ է մեղադրում ընկերությունը թալանելու համար

1 Min Read

Wildberries ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը, ով ներկայումս Ռուսաստանի ամենազդեցիկ ու հարուստ կանանցից մեկն է, հայտնել է, որ իր նախկին ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, ընկերությանը զրկել է 37 մլրդ ռուբլուց և ապակայունացրել բիզնեսը։

Նախկին ամուսնուն Կիմը մեղադրել է հաքերային գրոհների կազմակերպման, կառուցվող պահեստների վրա հարձակումների և աշխատակիցներին սպառնալու համար։

Նրա կարծիքով՝ Բակալչուկի թիմը մեղավոր է Wildberries-ի բոլոր կառույցների սառեցման մեջ, նա «թալանել է ընկերությունը» և բիզնեսը դրել սպառնալիքի տակ։ Կիմը նշել է, որ ինքը պատրաստվում է բոլոր «հարցերը լուծել» օրենքի սահմաններում։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով