Boeing-ը կկրճատի իր աշխատուժի 10%-ը կամ 17000 աշխատակից․ ասել է ընկերության նոր գործադիր տնօրեն Քելի Օրտբերգը։
Forbes-ի փոխանցմամբ՝ դա կանդրադառնա ղեկավարների և շարքային աշխատակիցների վրա։ Օրտեբրգը կրճատումները վերագրել է անձնակազմի թվաքանակը ընկերության «ֆինանսական իրողություններին» համապատասխանեցնելու անհրաժեշտությանը:
Սեպտեմբերի կեսերից Boeing-ում զանգվածային գործադուլ է ընթանում։ Մոտ 30 հազար աշխատող պահանջել է աշխատավարձի բարձրացում։ Գործադուլի սկսվելուց հետո Boeing-ը հայտարարեց, որ աշխատանքից ազատելու է տասնյակ հազարավոր աշխատակիցների:
Օրթբերգն ասել է, որ ընկերության վերականգնումը պահանջում են «կոշտ գործողություններ»: Այնուամենայնիվ, նա խոստացավ, որ ղեկավարությունը աշխատակիցների հետ «թափանցիկ» է լինելու այդ քայլերի ժամանակի և հետևանքների հարցում:
Բացի այդ, Օրթբերգն ասել է, որ ընկերությունը կհետաձգի 777X ինքնաթիռների առաջին մատակարարումը մինչև 2026 թվականը: Ծրագրի ուշացումները պայմանավորված են այն խնդիրներով, որոնց բախվել է Boeing-ը մշակման ընթացքում, ինչպես նաև թռիչքների փորձարկումների դադարեցմամբ և աշխատանքի շարունակական ընդհատմամբ, պարզաբանել է ընկերության գործադիր տնօրենը։ Ինքնաթիռ արտադրողը նաև նախատեսում է 2027 թվականին ավարտել 767 ինքնաթիռի բեռնատար տարբերակի արտադրությունը, ասվում է հայտարարության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում