Թուրքիան հասավ նպատակին․ 40 Eurofighter կործանիչներ ձեռք բերելու օրը մոտ է

1 Min Read

Թուրքիային հաջողվեց համոզել Գերմանիային, որ վերջինս Թուրքիային վաճառի 40 Eurofighter կործանիչներ։ Գերմանիան հաստատել է փաստաթուղթը, որը կարող է նշանակել նախնական հավանություն Թուրքիայի հետ վաճառքի գործարքը սկսելուն։ Այս մասին գրում է թուրքական Milliyet պարբերականը։

Թուրքական գործակալության տեղեկացմամբ՝ դրանից հետո երկու երկրների պատվիրակությունն այս շաբաթ սկսել է տեխնիկական բանակցություններն Անկարայի հետ։Այդ հանդիպումներում քննարկվել են գործընթացի փուլերը, օդաչուների ուսուցանումը, տեխնիկական սպասարկման ծրագրերի իրականացման միջոցները եւ բազմաթիվ տեխնիկական հարցեր։

Մինչ այս Գերմանիան խոչընդոտում էր կործանիչների վաճառքը։ Գերմանիային համոզելու գործում ջանքեր են ներդրել Անգլիան և Իսպանիան։

 

Կիսվեք այս հոդվածով