Վրաստանի միջազգային օդանավակայանները 2024 թվականի հունվար-սեպտեմբերին սպասարկել են 5,7 միլիոն ուղևորի՝ 26 տոկոսով ավելի, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում և 37 տոկոսով ավելի, քան 2019 թվականի առաջին ինն ամիսների տվյալները։ Sputnik Грузия–ն գրում է, որ միայն Շոթա Ռուսթավելիի անվան Թբիբլիսի միջազգային օդանավակայանը 2024 թվականի ինն ամիսներին սպասարկել է 3,6 միլիոն ուղևորի։
Վրաստանի բոլոր երեք միջազգային օդանավակայաններում ուղևորահոսքի աճ է գրանցվել։
Դավիթ Աղմաշենեբելիի անվան Քութաիսիի միջազգային օդանավակայանով տեղափոխվել է 1,3 մլն ուղևոր։ Ուղևորահոսքի աճը 2023 թվականի առաջին ինն ամիսների համեմատ կազմում է 6%, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Քութայիսիի օդանավակայանը սպասարկել է 104%-ով ավելի շատ ուղևորներ։
Հաշվետու ժամանակահատվածում Բաթումի Ալեքսանդր Քարթվելիի անվան միջազգային օդանավակայանը սպասարկել է 753,5 հազար ուղևորի՝ 43 տոկոսով ավելի, քան 2023 թվականի հունվար-սեպտեմբերին, և 44 տոկոսով ավելի, քան 2019 թվականի ինն ամիսներին։
Բացի այդ, այս տարվա ինն ամիսների ընթացքում Վրաստանի օդանավակայաններում իրականացվել է 24,3 հազար չվերթ՝ 25%-ով և 26%-ով ավելի, քան 2023 և 2019 թվականների նույն ժամանակահատվածում։
Ինչ վերաբերում է Վրաստանի օդային տարածքի օգտագործմանը, ապա նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 28%-ով, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 114%-ով։ Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 219876 չվերթ։
2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանի օդանավակայաններում գործում է 53 ավիաընկերություն՝ թռիչքներ կատարելով աշխարհի 104 ուղղություններով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում