Հոկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի արտաքին պարտքը 2006 թվականից ի վեր առաջին անգամ նվազել է 300 միլիարդ դոլարից։ Այսինքն՝ 7,7%-ով։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը դա բացատրել է «այլ հատվածների» պարտավորությունների կրճատմամբ, որոնց պարտքը տարեսկզբից աստիճանաբար նվազում է և հոկտեմբերի 1-ի դրությամբ նվազել է մինչև 160,9 մլրդ դոլար։ Այս մասին գրում է Forbes–ը։
Կենտրոնական բանկը 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի արտաքին պարտքի չափը գնահատել է 293,4 մլրդ դոլար։ 2024 թվականի սկզբից այն նվազել է 24,5 միլիարդ դոլարով, այսինքն՝ 7,7 տոկոսով։
Արտաքին պարտքը 2006 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 269,5 միլիարդ դոլար, այն հասել է իր գագաթնակետին 2014 թվականի հուլիսի 1-ին, այնուհետև արտաքին պարտքի չափը կազմել է 732,78 միլիարդ ռուբլի, համաձայն կարգավորիչի տվյալների:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում