Սոցապի աշխատակիցներ ներկայացած անձինք Արցախից տեղահանվածներից հափշտակել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար

1 Min Read

Քննչական կոմիտեն հայտնում է բացահայտված հանցագործության մասին, ըստ որի 3 քաղաքացիներ ներկայացել են ՀՀ սոցիալական մարմնի աշխատակիցներ և Արցախից բռնագաղթած մի խումբ քաղաքացիներից գումար հափշտակել։ 7 մլն, 158 000 դրամ և 11 000 ԱՄՆ  դոլոր են տվել հանցագործության զոհերտը, սոցապի աշխատողներ ներկայացածներին, որ վերջիններսս իբրև բնակարան հատկացնեն իրենց։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հետագայում պարզվել է, որ նրանցից ոչ ոք որևէ սոցիալական մարմնի աշխատակից չէ և խաբեությամբ տիրացել են նշված գումարներին:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր. Օր.-ի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով