Դուք երբեք այնքան ծեր չեք լինի, որպեսզի չկարողանաք ձեր առջև նպատակ դնել․ իմաստուն մտքեր նոր ոգեշնչմամբ օրը սկսելու համար

1 Min Read

Մի պատասխանիր ոչ մեկին, երբ զայրացած ես, ոչինչ մի խոստացիր, երբ երջանիկ ես, որոշումներ մի կայացրու, երբ տխուր ես։

Դալայ Լամա

Մահը քեզ վրա արձակված նետ է, իսկ կյանքը այն պահն է, մինչ նետը թռչում է դեպի քեզ։

Ալ-Հուսրի

Կյանքի ամենամեծ փառքը երբեք չընկնելը չէ, այլ երբ ամեն անգամ ընկնելուց ոտքի եք կանգնում։

Նելսոն Մանդելա

Ձեր ժամանակը սահմանափակ է,  զուր մի վատնեք այն՝ ուրիշի կյաքով ապրելով։

Սթիվ Ջոբս

Ամեն դժվարության կենտրոնում ընկած է հնարավորությունը։

Ալբերտ Էյնշտեյն

Դուք երբեք այնքան ծեր չեք լինի, որպեսզի չկարողանաք Ձեր առաջ նպատակ դնել կամ երազել նոր երազանքների մասին։

Կ․ Ս․ Լյուիս

Երբ Դուք կարող եք օգնել ինչ որ մեկին, պարզապես արեք դա և ուրախացեք, որ Աստված պատասխանում է ինչ որ մեկի աղոթքներին Ձեր միջոցով։

արևելյան ասացվածք

Կյանքը 10 տոկոսով այն է, ինչ տեղի է ունենում մեզ հետ և 90 տոկոսով՝ ինչպես ենք մենք արձագանքում դրան։

Չարլզ Ռ․ Սուինդոլլ

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով