ԱՄՆ-ՈՒՄ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՏԱՐԲԵՐ ԽՄԲԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

2021 թ․-ին միջին ամերիկացին ծախսել է $ 60,000: Հետաքրքիր է հասկանալ ամերիկացիները ինչպիսի ծախսեր են կատարել: Հարցին պատասխանելու համար նկատում ենք, որ ամերիկացիների ծախսերի կառուցվածքը տարբերվում է սերունդների միջև: Ամերիկայում ընդունված է սերունդները բաժանել մի քանի խմբերի: Մասնավորապես մինչև 1945 թ․-ը ներառյալ  ծնվածների սերունդը անվանում են «Լռության» սերունդ: 1946-1964 թվականներին ծնվածների սերունդը ընդունված է անվանել «Բումերների» սերունդ: Այնուհետև հաջոդրում են «X», «Y» և «Z» սերունդները, որոնք նկարագրում են այն մարդկանց խմբերը, որոնք ծնվել են համապատասխանաբար 1965-1980, 1981-1996 և 1997 թ․-ից հետո:

Դիտարկենք վերը բերված սերունդների ծախսերի ծավալները 2021 թ․-ի դրությամբ.

Գծապատկեր 1. ԱՄՆ-ում տարբեր սերունդների կատարած ծախսերի ծավալները 2021 թ.-ին

Պարզվում է՝ ամենաքիչ ծախսերը իրենց թույլ են տվել Z սերունդի ներկայացուցիչները՝  $ 41,636: Առավելագույն ծախսեր ապահովել է «X» սերունդը՝ $ 83,357:

Սակայն, դեռևս մեզ հետաքրքում է այն հարցը թե սերունդները ինչի վրա են կատարում իրենց ծախսերը: Որքան էլ տարօրինակ թվա, սակայն հետազոտությունը ցույց է տալիս, որ բնակարանային և զվարճանքի վրա կատարվող ծախսերի մասնաբաժինները գրեթե նույնն են բոլոր սերունդների պարագայում.

Գծապատկեր 2. ԱՄՆ-ում տարբեր սերունդների կատարած ծախսերի ծավալներում բնակարանային և զվարճանքի ծախսերի մասնաբաժինները 2021 թ.-ին

2021 թ.-ի դրությամբ բոլոր սերունդների ծախսերում բնակարանային ծախսերի մասնաբաժինը տատանվել է 31.7 %-37.7 % միջակայքում: Մյուս կողմից զվարճանքի ծախսերի մասնաբաժինը ընդհանուր ծախսերում բոլոր սերունդների մոտ տատանվել է 4.1 %-5.6 % միջակայքում:

Չնայած այս նմանությունների՝ առողջության վրա կատարվող ծախսերի մասնաբաժինները ընդհանուր ծախսերի ծավալներում խիստ տարբերվում է սերունդների միջև.

Գծապատկեր 3. Ամերիկացի տարբեր սերունդների կատարած ծախսերի ծավալներում առողջության վրա կատարված ծախսերի մասնաբաժինները 2021 թ.-ին

Գծապատկեր 3-ից տեղեկանում ենք, որ առողջությանը հատկացվող ծախսերի ամենամեծ մասնաբաժինը ապահովում է «Լռության» սերունդը՝ 15.8 %: Այնուհետև ըստ սերունդների առողջության ծախսերին հատկացվող գումարների մասնաբաժինը նվազում է և նվազագույն մասնաբաժին արձանագրվում է «Z» սերունդի պարագայում՝ 3.3 %:

Կիսվեք այս հոդվածով