Ամերիկյան բանկերի մասնաճյուղերը փակման միտում են ցուցաբերում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Աշխարհի թիվ մեկ տնտեսությունը շարունակում է իր կայուն ընթացքը։

ԱՄՆ տնտեսական աճը 2024թ․ երկրորդ եռամսյակում հասել է 3% մակարդակին, իսկ 12-ամսյա գնաճը 2024թ․ օգոստոսի  դրությամբ կազմել է 2․53%:

Գործարար ակտիվության ցուցանիշը կազմել է 54 բալ, ինչը նշանակում է, որ գործարար շրջանակները դրականորեն են տրամադրված ԱՄՆ տնտեսության նկատմամբ։

Սակայն ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճսկում ԱՄՆ-ում նկատվում է Ֆեդռեզերվի կողմից լիցենզիա ստացած առևտրային բանկերի մասնաճյուղերի թվաքանակի անկում։

Դրա մասին են վկայում ստորև բերված վիճակագրական տվյալները 2012-2023թթ․ ժամանակահատվածում․

Վիճակագրական տվայլների համաձայն՝ 2023թ․ դրությամբ ԱՄՆ-ում լիցենզավորված առևտրային բանկերի մասնաճյուղերի թվաքանակը կազմել է 69,996 միավոր։

Վերջինս 2022թ․ համեմատ աճել  է 0,1%-ով, իսկ 2021թ․ համեմատ նվազել է մոտ 1 տոկոսով։

2023թ․-ին 2012թ․ համեմատ ԱՄՆ-ում կրճատվել է շուրջ 12 հզր մասնաճյուղ։

Չնայած այս միտումներին՝  J.P. Morgan Chase-ը որոշել է մասնաճյուղեր բացել ԱՄՆ-ի բանկային անապատներում կամ ցածր եկամուտներով համայնքներում։


Ամիօ բանկի UBPay արագ դրամական փոխանցումներ ՌԴ-ից և դեպի ՌԴ, ինչպես նաև ՀՀ տարածքում


  • Ամփոփելով` փաստենք, որ ԱՄՆ-ի առևտրային բանկերի մասնաճյուղերի կրճատման պատճառերից մեկը կարող է լինել մի շարք խոշոր բանկերի սննկացումները և դրանց ազդեցությունը շուկայի մյուս մասնակիցների վրա։
  • Մյուս կողմից, գնալով մեծ թափ է հավաքում առցանց բանկինգը, որը էապես լուրջ մրցակից է դառնում դասական բանկինգին։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով