Մեր նախորդ վերլուծություններից մեկում նշեցինք, որ 2023թ․-ին Համաշխարհային արտահանման ծավալների 25%-ը պատկանում է ծառայությունների ծավալներին։
Դրանք շարունակ ընդլայնվում ու զարգանում են տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ։ Այս գործընթացներից անմասն չի մնում նաև Հայաստանը։
2024թ հունվար-օգոստոսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ծառայությունների ծավալը Հայաստանում աճել է 5․2%-ով՝ կազմելով ֏ 2,145,824 մլն։
Այս ծավալներում զգալի է հետևյալ ոլորտների մասնաբաժինը․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում ծառայությունների ընդհանուր ծավալի մոտ 31% մասնաբաժին ունի ֆինանսական և ապահովագրական գործունեություն ոլորտը։ Այստեղ ծառայությունների ծավալները 2024թ․ հունվար-օգոստոսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շուրջ 21%-ով։
Ծառայությունների արտահանման մասշտաբներն աշխարհում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Ծառայությունների ընդհանուր ծավալներում մոտ 18% մասնաբաժին ունեն տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունների ծավալները։ Ցուցանիշը 2024թ․ հունվար-օգոստոսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9․5%-ով։
Երրորդ տեղում է հայտնվել տրանսպորտի ոլորտը, որտեղ մատուցված ծառայությունների ծավալների մասնաբաժինն ընդհանուր ծառայությունների ծավալում 2024թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում կազմել է մոտ 12%։
Տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունների ծավալները 2024թ․ հունվար-օգոստոսին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են մոտ 14%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում