ԱՄՆ ամենասարսափելի փոթորիկների ֆինանսական «ապտակը». ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

ԱՄՆ Ֆլորիդա նահանգը հայտնվել էր տխրահռչակ «Միլթոն» փոթորիկի «ուշադրության» կենտրոնում։

Օդերևութաբանները կանխատեսում էին, որ  այն լինելու է 100 տարվա մեջ ամենաավերիչը. սլանալու է 280 և ավելի կմ/ժ արագությամբ։ Այն ունենում է ամենաբարձր`5 բալ ուժգնություն։

ԱՄՆ պատմության ողջ ընթացքում փոթորիները, ցավոք, ուղեկցել են ամերիկացիներին։ Կարելի է ասել, որ մարդիկ արդեն հստակ գիտեն այն գործողությունները, որոնք պետք է արվեն նման աղետների պարագայում։

Սակայն նույնիսկ չափազանց մեծ պատրաստվածության դեպքում յուրաքանչյուր նման խոշոր աղետ իր հետ բերում է հսկայական ավերածություններ և մարդկային զոհեր։


612 մլն դոլար կհատկացվի «Միլթոն» և «Հելեն» փոթորիկների հետևանքները վերացնելու համար


Այս ամենի արդյունքում պետության համար առաջանում են հետագա վերականգնման հետ կապված հսկայական ծախսեր, որոնց դինամիկային, ըստ փոթորիկի տեսակների, կանդրադառնանք ստորև բերված գծապատկերում․

Առաջին տեղում է հայտնվել Կատրինա փոթորիկը, որը դիտվել է 2005թ․, ունեցել է ընդամենը վտանգավորության 3 բալ մակարդակ, սակայն պատճառել է մոտ $202 մլրդ վնաս։

Երկրորդ տեղում է Հարվի փոթորիկը, որն իր սե հետքն է թողել 2017թ․ և ունեցել է 4 բալ ուժգնություն, իսկ պատճառած վնասի չափերը կազմել են մոտ $161 մլրդ։

Երրորդ «պատվավոր» տեղում է Իանը, որը դիտվել է ԱՄՆ-ում 2022թ․ և ունեցել է 4 բալ ուժգնություն։

Վերը բերված ցուցակը եզրափակում է  Այքը, որի 2008թ․  ստեղծած ավերածությունները կազմել են շուրջ $44 մլրդ:     

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով