Ըստ վիճակագրական տվյալների` սեպտեմբերին ինչ-որ շրջադարձային իրադարձություններ տնտեսությունում չեն դիտվել։ Հիմնականում նախորդ ամսվա իրավիճակը շարունակում է պահպանվել։
Այս պայմաններում 2024թ․ սեպտեմբերին գնաճը Հայաստանում և ՀՀ խոշոր քաղաքներում եղել է հետևյալ մակարդակում․
2024թ․ սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Կապանում՝ 2․5%, Եղեգնաձորում և Գյումրիում՝ 2․1%, Հրազդանում՝ 1․6%։
2024թ․ սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ ամենախոր գնանկումը դիտվել է Հրազդանում և Աշտարակում՝ 0,1%-ով։
2024թ․ սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ ՍԳԻ փոփոխություն չի դիտվել Գյումրիում, Գավառում և Վանաձորում։
Ուսումնասիրենք 2024թ․ սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճ և ամենախոր գնանկում արձանագրած ոլորտները ինչպես ՀՀ, այնպես էլ ՀՀ գլխավոր քաղաքների մասշտաբով․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ տրանսպորտի ոլորտում գնաճը ՀՀ-ում կազմել է 9%։ Տրանսպորտի գների ամենամեծ աճն արձանագրվել է Եղեգնաձորում՝ 12․8%, Իջևանում՝ 12․2%, Արտաշատում՝ 10․9% և Վաղարշապատում՝ 9․8%։
Կրթության բնագավառում գնաճը կազմել է 7․8%։ Ոլորտում զգալի գնաճ է դիտվել Իջևանում՝ 13․4%, Կապանում՝ 10․3%, Վաղարշապատում՝ 9․9%, և Գավառում՝ 9․8%։
Կրթության ոլորտում միակ գնանկումը նկատվել է Հրազդանում՝ -1․2%։
Ամենախոր գնանկումը նկատվել է տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտում՝ 4%-ով։ Վերջինիս մասով գների ամենամեծ անկումը նկատվել է Երևանում՝ -6%, Վանաձորում՝ -4․9% և Հրազդանում՝ -3․1%։
Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտում ամենամեծ գնաճը դիտվել է Գյումրիում՝ 4․4%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում