Սկսեք այնտեղից, որտեղ դուք հիմա եք: Օգտագործեք այն, ինչ ունեք և արեք առավելագույնը, ինչ կարող եք:
Արթուր Էշ
Երբ ես 5 տարեկան էի, մայրս միշտ ասում էր, որ կյանքում գլխավորը երջանկությունն է։ Երբ ես գնացի դպրոց, այն հարցին, թե ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ, ես պատասխանեցի «երջանիկ մարդ»: Հետո ինձ ասացին, որ ես չեմ հասկանում հարցը, իսկ ես պատասխանեցի, որ այդ նրանք ենք, որ չեն հասկանում կյանքը:
Ջոն Լենոն
Յոթ անգամ ընկեք և ութ անգամ վեր կացեք:
Ճապոնական ասացվածք
Երբ երջանկության մի դուռը փակվում է, անմիջապես բացվում է մյուսը: Բայց մենք հաճախ առաջինին այնքան երկար ենք նայում, որ երկրորդը չենք նկատում:
Հելեն Քելլեր
Ամեն ինչ ունի իր գեղեցկությունը, բայց ոչ բոլորն են կարող դա տեսնել։
Կոնֆուցիուս
Որքան հրաշալի է, որ պետք չէ ոչ մի րոպե սպասել, որպեսզի սկսես աշխարհն ավելի լավը դարձնել:
Աննա Ֆրանկ
Երբ ես բաց եմ թողնում իմ ով լինելը, ես դառնում եմ այնպիսին, ինչպիսին կարող եմ լինել:
Լաո Ցզի
Երջանկությունը պատրաստի մի բան չէ։ Երջանկությունը կախված է միայն ձեր արարքներից։
Դալայ Լամա
Եթե ձեզ տեղ են առաջարկում հրթիռում, մի հարցրեք, թե դա ինչ տեղ է: Պարզապես զբաղեցրե՛ք այն:
Շերիլ Սանդբերգ
Նախ՝ կողմնորոշվեք ձեր իդեալի հարցում՝ նպատակ դրեք: Ապա կուտակեք դրան հասնելու համար անհրաժեշտ միջոցները՝ իմաստություն, փող, մեթոդներ և նյութեր: Եվ վերջապես, օգտագործեք ձեր բոլոր միջոցները ձեր նպատակին հասնելու համար:
Արիստոտել
Եթե քամի չկա, վերցրեք թիակները։
Լատինական ասացվածք
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում