ՀԾԿՀ նախագահը հրաժարական է տվել

1 Min Read

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել, այս մասին Banksnews.am-ին հայտնեց ՀԾԿՀ խոսնակ Լիաննա Ազիզյանը:

Բաղրամյանի հրաժարականի պատճառների վերաբերյալ հարցին խոսնակը չպատասխանեց:

Նշենք, որ ՀԾԿՀ նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2019-ի ապրիլից։ Պաշտոնում վերընտրվել էր 2024թ․ փետրվարին։

Հիշեցնենք, որ երեկ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները:

Վարչապետը պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ:

Կիսվեք այս հոդվածով